Սպիտակ տունը խստորեն դատապարտել է ամերիկյան ծառայողական փաստաթղթերի հրապարակումը

Սպիտակ տունը խստորեն դատապարտել է ամերիկյան ծառայողական փաստաթղթերի հրապարակումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերի հրապարակումը Wikileaks կայքում սպառնալիքի տակ է դրել այն մարդկանց իրավունքներն ու կյանքը, որոնք հիշատակվում են հրապարակումներում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Ռոբերտ Գիբսը:

Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է երկրի կառավարության բաց և պատասխանատու աշխատանքին երկրի ներսում, սակայն ակցիան ուղղված է այդ նպատակների դեմ: Հրապարակելով այդ փաստաթղթերը՝ WikiLeaks-ը ռիսկի է ենթարկում այդ մարդկանց ոչ միայն իրավունքների խախտման, այլ նաև անվտանգության տեսակետից»,-ասվում է փաստաթղթում:

«Մենք խստորեն դատապարտում ենք ծառայողական փաստաղթերի հրապարակումը և ազգային անվտանգության համար այդքան կարևոր տեղեկատվության բացահայտումը»,-ասել է Գիբսը, հաղորդում է AFP-ն:

Wikileaks կայքը հայտարարել էր, որ մտադիր է ընթացիկ հանգստյան օրերին հրապարակել «ԱՄՆ գաղտնի նամակագրությունը արտերկրի կառավարությունների հետ»: Հրապարակված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ քայլեր վերաբերում են ԱՄՆ-ի ու Ասիայի երկրների կապերին:

Ըստ Twitter սոցիալական ցանցի, Wikileaks կայքը արգելափակվել էր հաքերների հարձակման պատճառով: Ինչպես ասվում է կայքի միկրոբլոգում, մի շարք թերթեր, այդ թվում իսպանական Pais-ը, ֆրանսիական Monde-ը, ինչպես նաև Guardian-ն ու New York Times-ը արդեն նոյեմբերի 28-ի երեկոյան սկսել են հրապարակել ԱՄՆ դեսպանների բազում գաղտնի հեռագրեր:

2010թ. WikiLeaks-ը արդեն երկու անգամ հրապարակել է ամերիկյան կառավարության ծառայողական փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Պենտագոնի գործունեությանն Իրաքում ու Աֆղանստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---