Ալիևը խոստովանել է, որ իրականում Ադրբեջանը բավականին լարված հարաբերություններ ունի Իրանի հետ

Ալիևը խոստովանել է, որ իրականում Ադրբեջանը բավականին լարված հարաբերություններ ունի Իրանի հետ

PanARMENIAN.Net - Թեև Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ նորմալ են թվում, իրականում, դա այդպես չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ 2010թ. փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ: «Ես չեմ բացառում, որ Իրանի հետ հարաբերությունները կարող են վատթարանալ»,-հավելել է նախագահը:

Ըստ նրա, Statoil ընկերությունը ավելի շատ Իրանին է սատարում, քան Ադրբեջանին: «ՌԴ նախագահ Մեդվեդևը ինձ ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ ամերիկացիները ներխուժեն Իրան, սակայն չի ցանկանում նաև, որ Իրանը միջուկային լինի»,-ասել է Ալիևը:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանում իրանական սադրանքների քանակն ավելանում է: Ըստ Ալիևի, դա ոչ միայն ծայրահեղական իսլամիստական խմբերի ու «Հեզբոլլահի» ահաբեկիչների ֆինանսավորումն է, այլ նաև Նախիչևանում Աշուրի արարողության ֆինանսավորումը, ցույցերը Թավրիզում և Ստամբուլում ադրբեջանական հյուպատոսությունների առջև, ադրբեջաներեն հեռարձակվող Seher TV –ում նախագահի լուսանկարի օգտագործումը, որտեղ նա պատկերված է Դավիթի աստղի կողքին, հակասությունները Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ:

«Ադրբեջանը չի ազատականացնի մուտքի արտոնագրերի ռեժիմն Իրանի հետ: Մենք մտադիր ենք ֆարսիով հեռարձակվող հեռուստաալիք բացել, որը կհեռարձակվի Իրանի տարածքում: Իրանի նախագահի ընտրությունների կեղծումն անցյալ տարի ուղղակի վրդովեցուցիչ էր: Ներքաղաքական իրավիճակն Իրանում շատ լարված է ու ճգնաժամը կարող է պայթել ցանկացած պահի»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---