Երևանում տեղի կունենա «Հայ արքայազն. Մանուկ բեյ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 1-ին Կամերային երաժշտության դահլիճում կայանալու է Գոհար Ռշտունու «Հայ արքայազն. Մանուկ բեյ» գրքի շնորհանդեսը, որն անցկացնում են Երևանում Կրթության և մշակույթի ռուսական կենտրոնը և «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական միությունը (Մոսկվա), հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Հեղինակն իր պատմական աշխատությունն անվանել է «փաստագրական-պատմական պատմություն», որը պարունակում է ռուս-թուրքական հարաբերությունների և 1806-1812թթ. Բալկանյան պատերազմի գեղարվեստական և պատմական դիտարկում: Գրքում օգտագործվել են արխիվային փաստաթղթեր և պատմական աշխատություններ:

Շնորհանդեսի մասնակիցներն են Ռոսհամագործակցության Դաշնային գործակալության ներկաայցուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանում Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Հունաստանի դեսպանատների աշխատակիցներ և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---