Աստանայում մեկնարկեց ԵԱՀԿ գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկեց ԵԱՀԿ գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Աստանայում մեկնարկեց ԵԱՀԿ գագաթնաժողովը: Երկօրյա համաժողովին մասնակցում են 28 պետությունների ղեկավարներ, այդ թվում և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Գագաթնաժողովի աշխատանքը սկսեց վաղ առավոտյան Աստանայի կենտրոնում` Անկախության պալատում: Երկրների ղեկավարները լուսանկարվեցին, որից հետո հայտարարվեց միջոցառման պաշտոնական մեկնարկի մասին: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը սպառազինությունների հանդեպ հսկողության ռեժիմի ակտիվացումն ու ԵՍԶՈՒՊ շուրջ ճգնաժամի հաղթահարումն է:

Գագաթնաժողովի բացմանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ ԵԱՀԿ անվտանգության ինստիտուտ հիմնադրելու և այն Աստանայում հաստատելու առաջարկով: «Գտնում եմ, որ ԵԱՀԿ համար օգտակար կլիներ անվտանգության զանազան խնդիրների վերաբերյալ կանխատեսման շուրջ աշխատանքի կարգավորումը: Որպես առաջին քայլ առաջարկում եմ ԵԱՀԿ անվտանգության ինստիտուտ հիմնադրել, որը կարող է գտնվել այստեղ` Աստանայում»,- ասաց Նազարբաևը, հաղորդում է Միասնական Ռուսական Պորտալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---