1 դեկտեմբերի 2010 - 11:59 AMT
Ֆրանսուա Ֆիոն. Ֆրանսիան վճռական է ԼՂ հիմնահարցի կարգավորմանը նպաստելու հարցում

Ֆրանսիան վճռական է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը կողմերին աջակցելու հարցում: ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույում այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը:

Ֆրանսիայի վարչապետը, ելույթ ունենալով Հիլարի Քլինթոնից անմիջապես հետո, բառացի կրկնել է տիկին պետքարտուղարի ուղերձը. «Խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների և Աքվիլայում համանախագահ երկրների ղեկավարների ներկայացրած տարրերի հիման վրա»: