ԵԱՀԿ գործող նախագահը գտնում է, որ սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր հիմքերը կան զգուշավոր լավատեսության համար

ԵԱՀԿ գործող նախագահը գտնում է, որ սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր հիմքերը կան զգուշավոր լավատեսության համար

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտությունների ռիսկերի նվազեցման նպատակով մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ազգամիջյան ու միջկրոնական հանդուրժողականությանը»,-Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը: «Մենք ձգտում ենք ամրապնդել վստահությունն ու թափանցիկությունը ԵԱՀԿ տարածքում: 2010թ. կատարված աշխատանքը սառեցված հակամարտությունների գծով առկա ձևաչափերի շրջանակներում, անկախ բոլոր բարդություններից ու երկարաժամկետ բնորոշումներից, հիմք է տալիս զգուշավոր լավատեսության համար»,-ասել է Սաուդաբաևը: Նա նշել է, որ ողբերգական իրադարձությունները Ղրղզստանում հաստատեցին ԵԱՀԿ դերը, որը հետագայում ևս հավատարիմ կմնա այդ երկրի կայունացմանն ու կայուն զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Ղազախստանը իր նախագահությունից հետո ևս կմնա ԵԱՀԿ ակտիվ անդամ:

2011թ. Ղազախստանը նախագահությունը ԵԱՀԿ-ում կփոխանցի Լիտվային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---