1 դեկտեմբերի 2010 - 15:54 AMT
Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում քարոզչություն է անցկացնում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդիպումներ է անցկացրել կոնգրեսականների հետ, որոնց հետ քննարկել է Հայոց ցեղասպանության բանաձևին և թուրք-իսրայելական հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումների ընթացքում Դավութօղլուն կրկին նշել է, որ «բանաձևը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին, ընդգծելով Անկարայի նախաձեռնությունը`ուղղված 1915-ին տեղի ունեցածի պարզաբանմանը», հաղորդում է Anatolian news agency-ն: