«Արմենբրոկ». Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը խանգարում են կոռուպցիան և բյուրոկրատիան

«Արմենբրոկ». Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը խանգարում են կոռուպցիան և բյուրոկրատիան

PanARMENIAN.Net - Ճգնաժամից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում առկա են ավելի շատ թերություններ, քան առավելություններ ներդրումների ընդգրկման ոլորտում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը:

«Առաջին հերթին, Հայաստանում պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատիան»,- մեկնաբանել է նա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերը բիզնես վարելու ներգրավման մակարդակով աշխարհի երկրների լավագույն 20-յակ մտնելու կառավարության մտադրության մասին: «Զեկույցի համաձայն, հարևան երկրները գերազանցել են իրենց ցուցանիշները, իսկ մենք նահանջել ենք»,- նշել է :

Արամ Քայֆաջյանը հավելել է, որ արտասահմանյան ներդրողը պետք է իրեն Հայաստանում պաշտպանված զգա, և միայն այդ դեպքում կարելի է հասնել որոշակի արդյունքների:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---