Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը 1 դեկտեմբերի 2010 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց, որ այս փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սա կին ռեժիսորների կինոփառատոն է: «Տղամարդ ռեժիսորների ֆիլմերն ընդգրկված են միայն հյուրերի ծրագրում»,- նշեց նա: «Փառատոնին մասնակցելու ավելի քան հարյուր հայտ էր ներկայացվել: 100-ից 40-ն ընդգրկվեցին մրցութային ծրագրում»,- ասաց փառատոնի տնօրենը: Մարիամ Օհանյանն ավելացրեց, որ «Կին» փառատոնի նպատակը հասարակության մեջ կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումն է ֆիլմերի միջոցով, ինչպես նաև «ծանոթությունն այլ երկրների կին ռեժիսորների աշխատանքներին»: «Կին» փառատոնին կմասնակցեն 55 ֆիլմեր 18 երկրներից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |