2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 3%-ով

2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 3%-ով

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 6%-ով նվազել է պանրի արտադրությունը` կազմելով 14,8 հազ. տոննա: Ինչպես հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը, կաթի արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին նույնպես նվազել է 3%-ով` կազմելով 261,7 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունը` 2,4%-ով (610,1 տոննա):

Հաշվետու ժամանակահատվածում 27,9%-ով (244,1 տոննա) աճել է յոգուրտի, 6,8%-ով` մածունի (2234,8 տոննա) և 2,8%-ով (2480,2 տոննա) թթվասերի արտադրությունը:

2010 թ. հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 15%-ով աճել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 3273,9 հազ. լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---