Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԶՈւ կենտրոնակայանների պետերի կոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Մոսկվայում, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ԶՈւ կենտրոնակայանների պետերի կոմիտեի նիստը՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի նախագահությամբ:

ԱՊՀ ԿԿՊ նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի ու Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբների պատվիրակությունները: Նիստում կքննարկվի ԱՊՀ զինված ուժերի բազմակողմ ռազմական համագործակցությունը:

ԱՊՀ ԿԿՊ նիստերում ընդունված որոշումները թույլ կտան շարունակել կատարելագործել բազմակողմ ռազմական համագործակցությունը ԱՊՀ-ում, գրում է «Կրասնայա զվեզդա» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---