Հայաստանի պետեկամուտների կոմիտեին հանձնարարվել է ապահովել ԵՄ և ԱՀԿ առջև երկրի ունեցած պարտավորությունների կատարումը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեին հանձնարարվել է ապահովել ԵՄ և ԱՀԿ առջև երկրի ունեցած պարտավորությունների կատարումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է ապահովել ԵՄ և ԱՀԿ և այն երկրների առջև երկրի ունեցած պարտավորությունների կատարումը, որոնց հետ կան ազատ առևտրի մասին պայմանագրեր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պետք է վերահսկի, որպեսզի 2011 թվականի հունվարի 1-ից ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում մաքսային արժեքից դրույքաչափերը չպետք է գերազանցեն 15%-ը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնն է: Սարգսյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող էր լինել 17-18% և այլն։ «Մեր հետազոտությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ի վիճակի է կատարել այդ պահանջը»,- ավելացրել է նա:

Բացի դրանից, երկրորդ հանձնարարականը վերաբերում է երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերին։ Խոսքն ալկոհոլային խմիչքների մասին է։ «Մենք պարտավոր ենք նույնպես ապահովել ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնված պարտավորություններն ալկոհոլային խմիչքների ներմուծման գծով, և համապատասխան հանձնարարականը տրվում է Պետական եկամուտների կոմիտեին, որ առաջնորդվեն և նախապատվությունը տան ազատ առևտրի համաձայնագրերին։ Կատարելով մեր այդ միջազգային պարտավորությունները` մենք կատարում ենք նաև մեր պարտավորությունը Եվրամիության հանդեպ, ինչը նշանակում է, որ այն համաձայնագրերը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, այդ թվում նաև` վարկային, գրանտային օժանդակության համաձայնագրերը կմտնեն ուժի մեջ, և մենք որպես պետություն երաշխավորում ենք, որ հունվարի 1-ից այս ռեժիմները կիրառվելու են Հայաստանի Հանրապետությունում»,- ավելացրել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---