WikiLeaks-ը նոր հասցե ունի

WikiLeaks-ը նոր հասցե ունի

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի ռեսուրսը հասանելի է wikileaks.ch հասցեով: Ինչպես ասվում է Twitter –ի միկրոբլոգում, կայքը նախկինի նման հասանելի է IP-հասցեով: Դեկտեմբերի 3-ի առավոտյան WikiLeaks-ը դադարել է բացվել wikileaks.org հասցեով: Ինչպես նշվում է Twitter սոցիալական կայքում գործող կայքի միկրոբլոգում, «WikiLeaks.org դոմենը սպանվել է everydns.net ամերիկյան սերվերի կողմից…»: Հաքերային հարձակման արդյունքում կայքն արգելափակվել է ողջ աշխարհի օգտագործողների համար:

WikiLeaks կայքը նոյեմբերի 29-ին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության և փաստաթղթերի հրապարակումից հետո:

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում պարունակվում են բավական վիրավորական արտահայտություններ համաշխարհային առաջնորդների հասցեին: Ինչպես նշվում է կայքում, ավելի քան 250 հազար ֆայլերի հավաքածուն գաղտնի փաստաթղթերի խոշորագույն հավաքածու է, որը երբևէ հասանելի է դարձել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---