Հարմարեցված տրանսպորտի բացակայությունը Հայաստանի հաշմանդամների լրջագույն խնդիրն է 3 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «1992թ. ի վեր դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Հաշմանդամի օրն արծարծվում են բոլոր այն խնդիրներն ու հարցերը, որոնց նրանք առնչվում են, դրանում է այդ օրվա իմաստը»,-դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, հաշմանդամները խնդիրների հետ բախվում են ամենուր: «Նույնիսկ Շվեդիայի ու Գերմանիայի նման զարգացած երկրներում հաշմանդամները բազմաթիվ բողոքներ ունեն: Սակայն մենք ուրախ կլինեինք, եթե մեր բողոքներն այդպիսին լինեին»,-ասել է Ալավերդյանը: Նա ասել է, որ զարգացած երկրներում մետրոն 90 տոկոսով հարմարեցված է հաշմանդամների համար, այն դեպքում, երբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տրանսպորտի հարցը շատ լուրջ է դրված: «Ինձ ասացին, որ Շենգավիթում կա մի ավտոբուս, որը հարմարեցված է հաշմանդամների կարիքների համար, սակայն, հասկանում եք, որ դա խնդրի լուծում չէ»,-ասել է Ալավերդյանը: Նա հավելել է նաև, որ նոր շենքերը հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամների կարիքների համար, իսկ «հուսալ, որ հին շենքերը կվերակառուցվեն անիմաստ է»: Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության, այսօր Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |