«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին

«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին

PanARMENIAN.Net - «Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին`http://parajanovmuseum.am, որը ստեղծվել է ZOOM GRAPHICS ընկերության կողմից: Այս նախագիծն ամենաշատ ձայներն է հավաքել բոլոր անվանակարգերում, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:

«Դիզայն և յուզաբիլիթի» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS ընկերության աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am: «Տարվա առաջընթաց» անվանվել է http://www.rate.am կայքը, որի ստեղծման գաղափարը պատկանում է SFL ընկերությանը: «Լավագույն նորարարություն» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել ՀՀ կառավարության կայքին` http://e-gov.am: Ժյուրիի կարծիքով, օրիգինալությամբ աչքի է ընկել ArmComedy (armcomedy.com) բլոգը:

Միջազգային ժյուրին հաթողներին ընտրել է 640 կայքերից, որոնք ներկայացվել էին մրցույթին նախատեսված 75-ի փոխարեն, որոնք պետք է «մաղվեին» հանրային քվեարկության արդյունքում: «Առաջին հերթին, զտվել են կայքերը, որտեղ նկատվել է հեղինակային իրավունքների խախտում, բռնության կոչ, անհանդուրժողականություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmNet Awards նախագծի ղեկավար Ժիրայր Թերզյանը:

Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են ինչպես հայկական ընկերություններ, այնպես էլ արտասահմանյան` Microsoft, Opera Sotware, «Էխո Մոսկվի» ռադիոկայան, Vkontakte.ru սոցիալական կայք, RuTube.ru , RAEC և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---