Անկարան ու Երուսաղեմը փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը

Անկարան ու Երուսաղեմը փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը

PanARMENIAN.Net - Իսրայելի և Թուրքիայի պաշտոնական անձինք կհանդիպեն Ժնևում, որպեսզի լուծեն «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի արդյունքում դիվանագիտական հարաբերություններում ծագած ճգնաժամը:

Բանակցությունները, որոնք դիտարկվում են որպես մտերմացման առաջին լուրջ փորձ, հաջորդեցին այն բանին, որ Թուրքիան իր ինքնաթիռներն առաջարկեց Իսրայելի հյուսիսում հրդեհները հանգցնելու համար:

Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ Իսրայելը պետք է ներողություն հայցի և նյութական հատուցում առաջարկի ինը թուրքերի մահվան համար, հաղորդում է BBC-ն:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին իսրայելցի զինվորականների կողմից հումանիտար բեռներով դեպի Գազա շարժվող «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից հետո: Այդ հարձակումից հետո, որի ժամանակ զոհվեցին Թուրքիայի ինը քաղաքացիներ, թուրքական իշխանությունները հայտարարեցին Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---