Հովհաննես Չեքիջյանը պարգևատրվեց Կոմիտասի անվան մեդալով 6 դեկտեմբերի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կայացած նախարարության հերթական ատյանի նիստի ընթացքում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան մեդալով, PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեցին նախարարության մամլո ծառայությունից: Ինչպես նշեց նախարարը, «Կոմիտասը մեր ժողովրդի հանճարեղ զավակն է և նրա անունով ստեղծված մեդալը պետք է գտնի իր արժանի տերերին»: Ամենաարժանիներից մեկն էլ, ըստ նախարարի, Հովհաննես Չեքիջյանն է: «Ձեզ շնորհելով այս մեդալը` կարծում եմ այն առավել կարժևորվի»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը` մաղթելով մաեսստրոյին նորանոր հաջողություններ: Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն հայտնեց մեդալի համար և նշեց, որ այն ստանալն իր համար չափազանց մեծ պատիվ է: Հովհաննես Չեքիջյանը ծնվել և կրթություն է ստացել Ստամբուլում, Հայաստան է տեղափոխվել 1961թ-ից, այդ ժամանակվանից մինչև այսօր նա գլխավորում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որի կազմում հանդես է եկել աշխարհի ամենանշանավոր բեմերում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և ալյուր: Հովհաննես Չեքիջյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |