Նույնիսկ հայկական կոնտենտի բացակայությունը չխանգարեց parajanovmuseum.am կայքին դառնալ ArmNet Awards-ի հաղթող 6 դեկտեմբերի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքը` parajanovmuseum.am, որը ստացել է ArmNet Awards մրցույթի գլխավոր մրցանակը, ստեղծվել է ոչ կոմերցիոն հիմքերի վրա 2008-ին ZOOM GRAPHICS վեբ ստուդիայի նախաձեռնությամբ: «Մենք շահագրգռված էինք հայկական ժառանգությունն ինտերնետում ներկայացնելու համար և մտածեցինք, որ կարելի է հետաքրքրիր ներկայացնել Սերգեյ Փարաջանովի թանգարանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ստուդիայի տնօրեն Սամվել Չոբանյանը: Ծանոթանալով այս աշխատանքի հետ` Ռուսաստանից դոնորը դիմել է ստուդիային Երևանում Ազգային մանկական պատկերասրահի կայքը ստեղծելու համար: ArmNet Awards մրցույթի միջազգային ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, parajanovmuseum.am կայքը հավաքել է ամենաշատ միավորները տարբեր անվանակարգերում: «Սա ներդաշնակ զարգացած կայք է, որի դիզայնը համապատասխանում է Սերգեյ Փարաջանովի ոգուն: Ժյուրիի անդամներին նաև դուր է եկել նրա տեխնոլոգիականությունը. կայքը ստեղծվել է բաց չափանիշների հիման վրա»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ կայքի միակ թերությունն այն է, որ այն հասանելի է միայն անգլերենով: «Հայկական լեզվով կոնտենտն առավելություն է ժյուրիի համար, սակայն քանի որ parajanovmuseum.am-ը բարձր միավորներ է հավաքել մյուս անվանակարգերում, դա չի խանգարել նրան դառնալ հաղթող»,- ասել է ժյուրիի նախագահը: Նշենք, որ կայքը լավագույնն է ճանաչվել «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում: Միաժամանակ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը ստացել է ArmNet Awards-ի մրցանակը, նույնիսկ շնորհակալություն չի հայտնել կայքի ստեղծողներին կատարված աշխատանքի համար, իսկ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գրեթե չի մտնում թանգարանի կայք: «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS-ի աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |