Հատուկ հայկական բուհերի ուսանողների համար Երևանում անցկացվեց ռուսական պոեզիայի երեկո

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում Հայաստանում անցկավող Ռուսաց լեզվի շաբաթվա շրջանակներում կայացել է ռուս պոեզիայի երեկո, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը:

Երեկոյի մասնակիցները դարձել են Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԵՊՀ-ի, Ռուս-հայկական համալսարանի, ռուսական բուհերի երևանյան մասնաճյուղերի ուսանողները և այլն:

Ուսանողներն ընթերցել են Ֆ. Տյուտչևի, Ս. Եսենինի, Ա. Ախմատովայի, Վ. Մայակովսկու, Վ. Վիսոցկու, Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Մ. Ցվետաևայի, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---