ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - . ԱԺ-ն մերժեց «ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը: Այս նախագծով առաջարկվում էր բազային կենսաթոշակի չափը 2860 դրամից հասցնել 3500 դրամի, եւ վերանայել կենսաթոշակի հաշվարկման կարգը. աշխատանքային ստաժի մեկ լրիվ տարվա համար տրվող հավելման չափը սահմանել 60 դրամ: Այս փոփոխության հետեւանքով կենսաթոշակները կբարձրանային 1200-1500 դրամով:ՀՀ կառավարության դիրքորոշումը այն էր, որ նախագծի իրագործումը իրրական չէ, քանի որ կապված է լուրջ գումարների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---