Եվրոպան մտադիր է ակտիվացնել իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նիստում անդրադառնալով Ասոցիացման համաձայնագրին՝ նա հույս հայտնեց, որ դա կամրապնդի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրավական հենքը, նոր խթան կհաղորդի էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը: Երկուստեք նշվեց Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընգծվեց, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար: Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ եվրոպական կողմը մտադիր է առավել ակտիվացնելու իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացը: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին ընդգծեց, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերն անընդունելի են: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշեցին, որ Եվրոպական Միությունը ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ: Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները ներկայացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Խորհդրի նիստին նախորդեց Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի առանձնազրույցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |