Լոնդոնի դատարանը ուժի մեջ է թողել Ասանժի ձերբակալության մասին որոշումը![]() 8 դեկտեմբերի 2010 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի դատարանը որոշեց ուժի մեջ թողնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը, քանի դեռ լուծվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի հարցը: Դրանից մի քանի ժամ առաջ Ասանժը կամավոր հանձնվել էր բրիտանական ոստիկանությանը: Շվեդիայի իշխանությունները մտադիր են հարցաքննել Ասանժին սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքի վերաբերյալ: Դա վերաբերվում է երկու կանանց հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: Ըստ նրա փաստաբանի, խոսքը գնում է «կամավոր, սակայն առանց պաշտպանվելու սեքսի մասին», իսկ մեղադրանքները կրում են քաղաքական բնույթ: WikiLeaks-ը հսկայական քաղաքական ճնշման է ենթարկվում այն պահից ի վեր, երբ սկսեց հրապարակել 250 հազար գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |