FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը 8 դեկտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից (ՀԾԿՀ), բաժնետոմսերի 100%-ի օտարման մասին հայտը հավանության է արժանացել դեկտեմբերի 8-ին ՀԾԿՀ նիստում: FiberNet Communication ընկերությունը պատկանում էր Հռիփսիմե Միքայելյանին (50%), Սերգեյ Դարբինյանին (25%) և Աննա Առաքելյանին (25%): FiberNet Communication ընկերությունը` Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկը, ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունը տնօրինում է սեփական ժամանակակից հեռահաղորդակցության ցանցը և առաջարկում ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսին են տվյալների տարանցիկ փոխանցումը, միջազգային ալիքների վարձակալումը, մուտքը ինտերնետ և այլն: Արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են առկա ճանապարհների օպտիմիզացում, նոր մալուխային ցանցերի անցկացում, ինչպես նաև կապի առկա ալիքների անցումային հնարավորության մեծացում: FiberNet Communication-ը ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր: ADC Holding AS ընկերությունը 2006 թվականին հիմնադրված հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քոմփընի» (ADC) ՓԲԸ համատերն է: ADC-ն բարձր արագությամբ լայնաշերտ օպտիկա-մանրաթելային ինտերնետ-կապին միացման, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ է տրամադրում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |