Բրիտանական հրատարակչությունը հրաժարվում է իր հանրագիտարանում ուղղել Հայաստանի մասին խեղաթյուրված տեղեկատվությունը 8 դեկտեմբերի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խումբը նամակ է ուղղել բրիտանական «Մաքմիլանին» և ռուսական «Մախաոնին»` պահանջելով ուղղել Հայաստանի մասին թյուր տեղեկատվությունը, որը թույլ է տրվել «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանում»: «Մենք նամակ ենք ուղղել երկու հրատարակչություններին, սակայն ստացված պատասխանները մեզ չեն բավարերել»,- դեկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Անկախ» օրաթերթի թղթակից, «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խմբի համակարգող Անի Գասպարյանը: Նա նշել է, որ «Մաքմիլան» հրատարակչության նամակում ասվել է, որ «հանրագիտարան հրատարակելը բարդ աշխատանք է, և երբեմն լինում են սխալներ և անճշտություններ, և բայց սա այն դեպքը չէ, ուստի մենք ոչինչ չենք փոխի»: 2003-ին բրիտանական «Մաքմիլան» հրատարակչությունը հրատարակել է «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարան», որում տեղ է գտել տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանում «հայերենից բացի պետական լեզու է համարվում նաև ադրբեջաներենը», երկրորդ հերթին, «երկրում գործում է Հայ առաքելական եկեղեցի և շիա իսլամ», երրորդ, 1991-ից սկսած Հայաստանը հակամարտում է Ադրբեջանի հետ ԼՂ պատճառով, որը «հայաբնակ ադրբեջանական տարածք է»: Այս հանրագիտարանը այդ սխալներով հանդերձ թարգմանել է ռուսական «Մախաոն» հրատարակչությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |