Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հայկական հարցի քաղաքականացման դեմ 9 դեկտեմբերի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Հայկական հարցը քննարկվի իրավունքի և պատմության տեսակետից, և Անկարան դեմ է դրա քաղաքականացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Լեհ լրագրողը Թուրքիայի վարչապետին հարց տվեց. «Արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է հայերի կոտորածի հարցը: Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին առանց Հայկական հարցի լուծման»: Էրդողանն ի պատասխան նկատել է, որ տարբեր երկրների խորհրդարաններում այդ հարցը քվեարկության է դրվում, իսկ նրանք, ովքեր քվեարկում են, տեղյակ չեն այդ հարցին: «Դա վերաբերում է նաև ԱՄՆ-ին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեհաստանն այդ հարցի առնչությամբ հետագայում առաջնորդվի իրավունքով և պատմական փաստաթղթերով: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, ապա բանակցային գործընթացի գլուխներում նման առանձին բաժին չկա»,- ասել է նա, գրում է թուրքական Cumhuriyet թերթը: 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |