Դեկտեմբերին Երևանում կկայանա Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հավանաբար, դեկտեմբերի 20-ին Երևանում օպերային արվեստի սիրահարները կկարողանան վայելել Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: Այդ մասին դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«Ինչպես «Սպարտակի» դեպքում, այս անգամ ևս մենք ռիսկի դիմեցինք: Վերդիի «Աիդան» օպերաների օպերան է և շատ թատրոններ հանձն չեն առնում բեմադրել այն»,-ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա, մինչ տարեվերջ «Աիդան», որի ռեժիսորն իտալացի Մարիո Կորրադին է, կցուցադրվի 3-4 անգամ:

«Աիդան» Կորրադիի չափազանց խիտ գրաֆիկի պատճառով փորձել են առավոտից մինչ երեկո, նույնիսկ օգոստոսին, երբ բոլորը հանգստանում են»,-ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ «Աիդայի» դեկորացիաները շատ տպավորիչ կլինեն:

«Աիդայի» բեմականացման համար բյուջեից հատկացվել է 50 մլն դրամ:

Աիդայի պարտիան կկատարեն Մագդա Մկրտչյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Մնացականյանն ու Մարինե Դեինյանը: Ռադամեսի պարտիան պրեմիերայի ժամանակ կկատարի հայտնի երգիչ, Մյունխենի օպերային թատրոնի մենակատար, վրաց տենոր Գեորգի Օնիանին: Այնուհետև այդ պարտիան կկատարեն հայ մենակատարներ Ռուբեն Նուրիջանյանն ու Սարգիս Աղմալյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---