Այս տարի «Ձմեռային փառատոնի» կազմակերպիչները մտադիր են «միասին գունազարդել ձմեռը»

Այս տարի «Ձմեռային փառատոնի» կազմակերպիչները մտադիր են «միասին գունազարդել ձմեռը»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը Երևանում տեղի կունեա «Ձմեռային փառատոն Հայաստան 2010», որը կանցնի «Միասին գունազարդենք ձմեռը» կարգախոսով, որի շրջանակներում մի շարք հետաքրքիր միջոցառումներ տեղի կունենան Սիրահարների այգում: Այդ մասին դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կանաչաստան» ՀԿ նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը:

«Կարող եմ ասել, որ ամեն տարվա հետ մեր փառատոնը մի քանի քայլ առաջ է անում, այն մշտապես զարգանում է: Մեր նպատակն է ուրախ նախատոնական մթնոլորտ ստեղծել քաղաքում»,-ասել է Նիզիբլյանը:

Նա նշել է, որ այս տարի Orange Armenia-ի հետ համատեղ նախատեսվում է անցկացնել մի շարք համերգներ բաց երկնքի տակ՝ ջազ, բլյուզ, ռոք, ինչպես նաև ակումբային երաժշտության երեկո դիջեյների մասնակցությամբ: Նիզիբլյանը հավելել է, որ փառատոնի նպատակն է վերականգնել հայ ազգային ամանորյա ավանդույթները:

«Այս տարի առաջին անգամ կկազմակերպվի բարեգործական ակցիա: Քանի որ միջոցառումներն անվճար են լինելու, կազմակերպիչներն առաջարկում են բոլոր մասնակիցներին բերել խաղալիքներ, գրքեր, գրենական պիտույքներ անապահով ընտանիքների երեխաներին հանձնելու համար: Բոլոր իրերը կփոխանցվեն «Զանգակատուն» կազմակերպությանը, որն էլ կհանձնի այդ ամենը ընտանիքներին»:

«Ձմեռային փառատոնը» Հայաստանում անց է կացվում 2006 թվականից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---