«Ձմեռային փառատոնի» կազմակերպիչները որոշել են վերհանել հայկական Կաղանդ պապի կերպարը

«Ձմեռային փառատոնի» կազմակերպիչները որոշել են վերհանել հայկական Կաղանդ պապի կերպարը

PanARMENIAN.Net - «Ձմեռային փառատոն 2010»-ի առանձնահատկությունը հայկական Կաղանդ պապի կերպարի վերհանումն ու վերականգնումն է: Անցյալ տարի փառատոնի շրջանակներում անցկացված Կաղանդ պապի կերպարի վերհանման ու վերականգնման մրցույթի արդյունքում ստեղծվեց նրա ժամանակակից կերպարը»,-դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կանաչաստան» ՀԿ նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը:

Նա հավելել է, որ մրցույթ է հայտարարվել Կաղանդ պապի մասին հեքիաթի համար: «Մրցույթը ամփոփել է մասնագիտական ժյուրին, արդյունքում մենք արդեն տպագրության ենք հանձնել Կաղանդ պապի մասին ժամանակակից հեքիաթը: Բոլոր ցանկացողները կարող են փառատոնի օրերին ծանոթանալ հեքիաթի բովանդակությանը, քանի որ այն ընթերցվելու է Սիրահարների այգում, իսկ գիրքը անվճար կբաժանվի միջոցառման մասնակիցներին»,-ասել է Նիզիբլյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---