Նուրսուլթան Նազարբաև. Մենք գիտենք, թե որտեղ է հակամարտությունների բանալին

Նուրսուլթան Նազարբաև. Մենք գիտենք, թե որտեղ է հակամարտությունների բանալին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երախտագիտություն է հայտնել իր ռուս պաշտոնակցին ԵԱՀԿ գագաթնաժողովին ակտիվ մասնակցության համար: «Այն, որ 11 տարի այդ կազմակերպությունը չէր հավաքվել, և մեզ հաջողվեց համոզել բոլորին և հավաքել միասին՝ դա ԱՊՀ բոլոր պետությունների հարցն է: Անշուշտ, եթե այս գագաթնաժողովը միանգամից լուծեր Ղարաբաղի, Մերձդնեստրի, Վրաստանի ու Մերձավոր Արևելքի ու Աֆղանստանի հարցերը, ավելի գեղեցիկ կստացվեր: Բայց, այդպես չի լինում»,-ասել է Նազարբաևը:

Նա ընդգծել է, որ գիտի, թե որտեղ են գտնվում այդ հակամարտությունների բանալիները: «Եվ միևնույն է, որպես հավաքական թեկնածու ԱՊՀ բոլոր երկրներից մենք նախագահեցինիք, անցկացրեցինք գագաթնաժողովը և բոլոր փուլերում Ռուսաստանն աջակցում էր մեզ որպես գործընկեր և որպես դաշնակից: Ես ձեզ երախտապատ եմ դրա համար»,-ասել է Ղազախստանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---