ԱՄՆ դատարանը վերականգնել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքը՝ հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերություններին

ԱՄՆ դատարանը վերականգնել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքը՝ հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի նահանգի օրենքը, որը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին դիմել չվճարված ապահովագրական պայմանագրերի վճարման պահանջով, երկրի Սահմանադրությանը հակասելու մասին դատավճիռը:

«Մենք ողջունում ենք 9-րդ դաշնային դատարանի որոշումը, որը հաստատեց ամերիկյան նահանգների Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու իրավունքը և թույլ է տալիս բավարարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջները: Մենք բավարարված ենք դատարանի որոշմամբ»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախկինում ANCA-ն, Զորյան ինստիտուտի և Ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նոր լսում կազմակերպել այդ գործի վերաբերյալ:

2009թ. օգոստոսի 20-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որով արգելվում էր Հայոց ցեղասպանության ժառանգներին հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ՝ պահանջելով վճարել ապահովագրական պայմանագրերով նախատեսված գումարները, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---