Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարերի «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական պարերի «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Մյուզիկ հոլ» սրահում տեղի է ունեցել հայկական պարերի 4-րդ «Ոսկե ջեյրան» ամենամյա փառատոնը: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները (հայ համայնքի վարչության նախագահ Առնո Շարաբխանյանը), փառատոնը եզակի է ՌԴ և ԱՊՀ տարածքում: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 համույթներ, ինչպես նաև երգիչներ տարբեր երկրներից:

Առաջին անգամ փառատոնի պատվավոր հյուր դարձավ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, որը բարձր գնահատեց փառատոնը, ինչպես նաև ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը, հաղորդում է Miasin.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---