Ստամբուլում Կոմիտասի հիշատակին նվիրված համերգ կկայանա

Ստամբուլում Կոմիտասի հիշատակին նվիրված համերգ կկայանա

PanARMENIAN.Net - Ստամբուլի Lutfi Kirdar թատրոնում հայ մեծ կոմպոզիտոր և դիրիժոր Կոմիտասի ծննդյան 141-ամյակին և մահվան 75-ամյակին նվիրված համերգ կկայանա: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, «Կոմիտասի հիշատակին` այս երկրի երգերը» համերգին կմասնակցեն դաշնակահար Շահան Արծրունին, երգիչներ Արի Էդիրնեն, Սևան Սենջանն ու Կևորկ Տավիտյանը: Համերգին կմասնակցեն նաև Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը:

Նկարիչներ Այնուրը, Շևալ Սամը, Բոսֆորի խումբն ու «Աշքին» համույթը գույների մեջ կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց պատկերացումները:

Միջոցառումները տեղի կունենան «Ստամբուլ 2010 - Եվրոպայի մշակութային կենտրոնի» շրջանակներում և կազմակերպվել է «Անատոլիա» և «Ստամբուլ» մշակութային կենտրոնների կողմից` Kalan Music-ի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---