Հայաստանում իրականացվում են գործազրկության նվազեցմանն ուղղված մի շարք ծրագրեր

Հայաստանում իրականացվում են գործազրկության նվազեցմանն ուղղված մի շարք ծրագրեր

PanARMENIAN.Net - «Մենք նախատեսում ենք բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել միջազգային կազմակերպությունների, բանկերի և ՀԲ-ի հետ համատեղ, նախատեսվում է պետական և մասնավոր ծրագրերի իրականացում, ինչպես նաև կյանքի կկոչվի գործազրկության մակարդակի նվազեցման ՄԱԿ-ի ծրագիրը»,-դեկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա նշել է, որ զբաղվածության կարգավորման պետական ծրագրով դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են տարբեր ծրագրեր: «Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով աշխատանքի է տեղավորվել 80 հաշմանդամ»,-ասել է Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ տարեսկզբից վեց «Աշխատանքի տոնավաճառների» արդյունքում, որոնք անցել են Գավառում, Վանաձորում, Իջևանում, Գյումրիում, Աբովյանում ու Երևանում, շուրջ 450 գործազուրկ ընդունվել է աշխատանքի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---