Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել 240 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել 240 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի դատարանը գրավի դիմաց ազատել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որի հանձնմանը փորձում է հասնել Շվեդիայի դատարանը:

Դատավոր Հովարդ Ռիդլին ազատ է արձակել Ասանժին մինչև հաջորդ նիստ` հաստատելով մի շարք պայմաններ, որոնց մասին դեռ չի հաղորդվում: Գրավի չափը կազմել է 240 հազար ֆունտ ստերլինգ:

Ասանժը դատարան է եկել դատական լսումներից մի քանի ժամ առաջ: Նիստերի դահլիճում եղել են սակավաթիվ մարդիկ: Դատարանի շենքի մոտ հավաքվել են մի քանի հարյուր մարդ` ակտիվիստներ, որոնք ցույց են կազմակերպել Ասանժի պաշտպանության համար, և լրագրողներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մեկ շաբաթ դատարանը հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին: Երեքշաբթի օրը Լոնդոնում տեղի են ունեցել Ասանժի գործի լսումները:

Ստոկհոլմի դատարանը նոյեմբերին հաստատել է դատախազության հարցումը Ասանժին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով կալանքի տակ պահելու մասին, իսկ նոյեմբերի 20-ին ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել: Դեկտեմբերի 7-ին ավստրալացին ձերբակալվել է Լոնդոնում այն բանից հետո, երբ ինքնակամ ներկայացել է դատարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---