Hurriyet. Կորցնելով ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը` Թուրքիան դիմեց հունականին![]() 16 դեկտեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան լուրջ խոչընդոտների է բախվում ԱՄՆ Կոնգրեսում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, պատճառը հրեական լոբբիի առաջնահերթությունների փոփոխությունն է, վերջինս այլևս չի օժանդակում թուրքերին Միջերկրական ծովում «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո: «ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ ավանդաբար գործում են հայկական և հունական լոբբիստական ուժերը: Այժմ նրանց են միացել նաև հրեաները, ինչը բացասաբար է անդրադառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- գրում է Hurriyet-ը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը գտնվում է Նյու Յորքում, հանդիպեց հունական լոբբիստների հետ, ինչը մեծ անակնկալ էր: «Հանդիպման նպատակը պարզ է` ամբողջ աշխարհին ցույց տալ Հունաստանի և հունական սփյուռքի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությունը: Մեկ հանդիպման ընթացքում անհնար է հունական լոբբիին «համոզել» գործել հօգուտ Թուրքիայի, բայց և այնպես առաջին քայլը կատարված է»,- ընդգծում է թերթը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |