Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի հայ երկրպագուները կոչ են անում նրան խղել պայմանագիրը Turkish Airlines-ի հետ![]() 16 դեկտեմբերի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի աստղ, Los-Angeles Lakers-ի պաշտպան Կոբի Բրայանթի գովազդային արշավը Turkish Airlines-ի աջակցությամբ առաջացրել է ԱՄՆ հայ համայնքի բողոքը, մասնավորապես Հարավային Կալիֆորնիայի, որտեղ բնակվում է շուրջ 700 հազար հայ: Բասկետբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել թուրքական ավիաընկերության հետ: Բրայանթի մասնակցությամն գովազդային հոլովակները կհեռարձակվեն շուրջ 80 երկրներում: Հայկական երիտասարդական դաշինքը (AYF) ակցիա է սկսել այդ գովազդային արշավի դեմ՝ կոչ անելով Բրայանթին խղել պայմանագիրը Turkish Airlines-ի հետ: «Մենք խնդրում ենք հայ համայնքի ներկայացուցիչներին կապվել Բրայանթի հետ և կոչ անել նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա պետք է իր երկրպագուներից իմանա, որ անհեռատես քայլի է դիմել՝ պայմանագիր կնքելով թուրքական ավիաընկերության հետ»,-ասել է AYF ներկայացուցիչ Գասպար Ջիվալգյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |