
Զինամթերքի ապահովման ոլորտում արտասահմանյան պետություններից Ադրբեջանի զինված ուժերի կախվածությունը վերացվել է: Այդ մասին Բաքվում լրագրողներին է հաղորդել պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: «Ներկայումս մենք ջանում ենք վերացնել կախվածությունը զրահատեխնիկայի ոլորտում: Միևնույն ժամանակ ռազմական տեխնիկայի բազայում ժամանակակից պահանջներին արձագանքող սպառազինության համակարգեր ենք ստեղծում»,- ասել է Ջամալովը:
Նախարարի խոսքով, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է վարում զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերության հետ, հաղորդում է Trend-ը: