ԱՄՆ-ի ադրբեջանցիները «պատերազմ են հայտարարել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը![]() 18 դեկտեմբերի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը «արշավ է սկսել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության մասին 252 բանաձևի ընդունման դեմ: ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը (USAN) այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «այդ բանաձևի նախագիծը չի նպաստի խաղաղությանն ու կայունությանը աշխարհի ոչ մի կետում, հակառակը, կավելացնի լարվածությունը, կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այդ նախագիծը լուրջ վնաս է հասցնում Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Անատոլիայում և Միջին Արևելքում»,-գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը առաջիկա 48 ժամում կարող է քննարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցին էր հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից «կողմ» քվեարկել 252 բանաձևին: Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |