Ալի Աքբար Սալեհին պաշտոնապես գլխավորեց Իրանի ԱԳՆ-ն18 դեկտեմբերի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին պաշտոնապես գլխավորել է Իրանի ԱԳՆ-ն: Նախորդ ԱԳՆ ղեկավարն ազատվել էր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից: Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սալեհին ժամանակավորապես գլխավորելու է ԱԳ նախարարի պաշտոնը, քանի դեռ խորհրդարանը պաշտոնապես չի հաստատել նրա նշանակումը: Իրանական օրենքի համաձայն, նախագահը պետք է խորհրդարան ներկայացնի իր թեկնածուին խորհրդարանի կողմից հետագա հաստատման համար: Սալեհին, որը շարունակում է գլխավորել Իրանի ատոմային գերատեսչությունը, գլխավորել է գրասենյակը Մանուչհեր Մոթթաքի հետ հրաժեշտի արարողության ընթացքում, սակայն այդ միջոցառմանը չի մասնակցել: Մոթթաքին հեռացվել էր դեկտեմբերի 13-ին Սենեգալ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նրա պաշտոնանկումը տեղի է ունեցել այն բանից հետո, որբ նա ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը համարել է « մի քայլ առաջ» այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ Իրանը խաղաղ միջուկային էներգետիկ ծրագրի իրավունք ունի, հաղորդում է MIGnews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |