Իրաքի քրիստոնեական եկեղեցիները կշրջապատվեն երեքմետրանոց պարիսպով

PanARMENIAN.Net - Բաղդադի և Մոսուլի քրիստոնեական եկեղեցիները մոտ ժամանակները կառավարության որոշմամբ շրջապատվելու են երեքմետրանոց քարե պարիսպով, հաղորդում է KAI գործակալությունը:

Իրաքի կառավարությունը հուսով է, որ վերջերս քրիստոնյաների դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումները նպաստելու են երկրում քրիստոնյաների հետապնդումների կանխարգելմանը: Հիմա քրիստոնեական եկեղեցիներ կարելի է մտնել միայն հսկիչ-անցումային կետերի միջոցով:

Այս տարի, հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքը, Քրիստոսի ծնունդը նշվելու է միայն այն եկեղեցիներում, որոնք վերցվում են իրավապահ մարմինների հսկողության տակ: Փորձագետների կարծիքով, եկեղեցիների շուրջ պատերն արտահայտում են քրիստոնյաներին պաշտպանելու իշխանությունների ակտիվ դիրքորոշումը և ձգտումը` նրանց արտահոսքն Իրաքից կանխելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---