ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է խոչընդոտե՞լ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է խոչընդոտե՞լ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

PanARMENIAN.Net - «Մենք պարզ հասկացրեցինք, որ դեմ ենք Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունմանը»,-ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտադիր ձեռնարկել վարչակազմը՝ խոչընդոտելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

Մեկնաբանելով այն, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այդ հարցի քննարկման համար կապվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կամ Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների հետ՝ Քրոուլին նշել է, որ Պետդեպարտամենտը շփման մեջ է Ներկայացուցիչների պալատի հետ: Սակայն, նա չի ասել, կապվե՞լ է արդյոք անձամբ Քլինթոնը Ներկայացուցիչների պալատի հետ այդ հարցի քննարկման նպատակով, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---