Արամ Համբարյան. Թուրքական լոբբին իր բոլոր ուժերով փորձում է թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևի քվեարկությունը կայանա

Արամ Համբարյան. Թուրքական լոբբին իր բոլոր ուժերով փորձում է թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևի քվեարկությունը կայանա

PanARMENIAN.Net - «Միջազգային ԶԼՄ-ները` ներառյալ AP-ն, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կարող է քվեարկության դրվել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Թուրքական լոբբին իր բոլոր ուժերով փորձում է թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևի շուրջ քվեարկությունը կայանա, նույնպես և Օբամայի վարչակազմը, որը նախորդ շաբաթ հայտարարեց, որ «կտրականապես դեմ է» բանաձևին, որում խոսվում է մարդու իրավունքների մասին»,- աշխարհի բոլոր հայերին ուղղված նամակում գրում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նամակում ընդգծվում է, որ ճշմարտությունը հայերի կողմից է, և իրենք շարունակելու են պայքարը: «Մենք աշխատելու ենք երկրի ողջ տարածքում` Կապիտոլիական բլուրից մինչև շրջաններ, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի մեր իրավացիությունն այդ հարցում: «Մենք բոլորին խնդրում ենք այս նամակը տեղակայել Facebook, MySpace և այլ սոցիալական ցանցերում: Շատ կարևոր է, որպեսզի օրենսդիրները ականջ դնեն մեր կոչին Միացյալ Նահանգների ողջ տարածքի քաղաքացիներից: Մի քաշվեք, օգնություն խնդրեք ձեր բոլոր ամերիկացի ընկերներից: Դա իսկապես մեծ հարց է, որը հարկավոր է լուծել լավագույն ամերիկյան և հայկական ավանդույթներով: Մենք խնդրում ենք բոլոր ամերիկացիներին դիմել կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու կոչով»,- շեշտել է Համբարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---