Սիմոն Այնեջյան. Նիկոսիայի մարզադաշտում թուրքական թերթի թղթակիցների աչքին հայկական դրոշներ են երևացել

PanARMENIAN.Net - Նիկոսիայում Pınar Karşıyaka և Apoel բասկետբոլի թուրքական և կիպրոսական ակումբային թիմերի հանդիպումը տղամարդկանց առաջնության FIBA EuroChallenge Եվրոպայի գավաթի շրջանակներում ավարտվել է ծեծկռտուքով:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Gibrahayer ամսագրի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, հունական երկրպագուները խաղից հետո գազային ռումբերով, մահակներով և քարերով հարձակվել են թուրք բասկետբոլիստների վրա, և ծեծելով, տարել նրանց հանդերձարան: Հանդիպումն ավարտվել է կիպրոսցի բասկետբոլիստների հաղթանակով: Թուրքական թիմի մարզչի խոսքերով, մարզիկները կարողացել են մեկնել միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Միաժամանակ, որոշ թուրքական ԶԼՄ-ներ, մասնավորապես Zaman թերթը, գրել է, որ կիպրոսական թիմի երկրպագուները ծածանել են հայկական դրոշներ: «Թուրքական մամուլը, ինչպես միշտ, ստում է: Խաղի ժամանակ ոչ մի հայկական դրոշ չի եղել»,- ասել է Այնեջյանը և հավելել, որ կիպրոսցիները երբեք չեն հաշտվի կղզու թուրքական բռնազավթման հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---