Ադամ Շիֆը 2011 թվականին ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի22 դեկտեմբերի 2010 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի այս համագումարում չընդունի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը, ապա բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը նմանատիպ օրինագիծ կներկայացնի հաջորդ տարի: «Ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի բանաձևը որքան հնարավոր է շատ աջակցություն ստանա Ներկայացուցիչների պալատում: Այժմ բանաձևի ընդունման համար մեծ հնարավորություն կա»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի, ինչպես նաև Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով Վաշինգտոնն այս տարի միայն ձևի համար է հանդես գալիս 252 բանաձևի դեմ: «Ես կարծում եմ, որ այս անգամ Թուրքիայի հակագործունեությունն այդքան արդյունավետ չի լինի, որքան նախորդ տարի»,- ասել է 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը, գրում է Glendale News Press-ը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի արձակումից առաջ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու վերջին հնարավորությունն ունի չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը (ԱՀԴՀ), դա կարող է տեղի ունենալ առողջապահության համակարգում բարեփոխումների վերաբերյալ քվեարկությունից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |