Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը23 դեկտեմբերի 2010 - 09:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունը, չնայած երկկուսակցական մեծամասնության աջակցությանը, կասեցնելով բանաձևի անցկացումը ներկա Կոնգրեսում: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ հայ համայնքը վրդովված է և հիասթափված Փելոսիի և պալատի դեմոկրատական մեծամասնության որոշումից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվեարկությունն արգելափակելու համար»: Խաչիկյանի խոսքերով, քվեարկությունից հրաժարվելը հարված է Ամերկային ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ Բարաք Օբաման և Նենսի Փելոսին չեն արդարացրել հայազգի ընտրողների վստահությունը` չկատարելով իրենց խոստումները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Թեև մենք հիասթափված ենք բանաձևը քվեարկության չդնելու խոսնակի ցանկությունից, սակայն հայ համայնքը ոգեշնչված է ոչ միայն կոնգրեսականների, այլ նաև ամերիկյան հասարակության աջակցությունից: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր Կոնգրեսի աշխատանքին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեր աշխատանքը շարունակելու համար: Դա ԱՄՆ բարոյական պարտականությունն է: Մենք հույս ունենք վերջ դնել թուրքական ժխտման քաղաքականությանը և հասնել արդարության հայ ժողովրդի հանդեպ մինչև հիմա անպատիժ մնացած հանցագործության հարցում»,- ասել է Խաչիկյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |