Դենիս Սամմութ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

Դենիս Սամմութ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - 2010-ն այդքան լավ տարի չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, շատ մարդիկ են մահացել շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է բրիտանական Links հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը: Նրա խոսքերով, բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր ներգրավված են հակամարտության կարգավորման մեջ, պետք է ակտիվացնեն խնդրի խաղաղ լուծման ջանքերը: «Տվյալ պահին պատերազմի վտանգն աճում է, այլ ոչ թե նվազում: Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը այդ միտումը կանխելու համար: Դրա համար պետք է ակտիվացնել խաղաղ գործընթացը և զուգահեռ լայն երկխոսություն սկսել քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ»,- ասել է Սամմութը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---