Դոնի Ռոստովում տեղի կունենա հայկական երաժշտության համերգ

PanARMENIAN.Net - Ռոստովի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում 2011թ. հունվարի 26-ին տեղի կունենա հայկական երաժշտության համերգ: Ծրագրում կներկայացվեն ոչ միայն հայ ժողովրդական, հոգևոր ու դասական երաժշտության գոհարները, այլ նաև հայ դասականների ստեծղագործությունները հայ բանաստեղծուհի Մելանիա Գրիգորյանի կատարմամբ:

Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթի դափնեկիր Յուլիան Սելիցկին (դաշնամուր), Գրիգորի Օսմանյանը (բայան), Ալեքսան Սաղաթելյանը (դուդուկ), Արմեն Սաղաթելյանը (հարվածայիններ, կլարնետ):

Ծրագրում՝ Նարեկացի, Կոմիտաս, Եկմալյան, Տիգրանյան, Մելիքյան, Տեր-Գևորգյան, Միրզոյան, Դոլուխանյան, Մազմանյան, Խաչատուրյան, հաղորդում է Miasin.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---