Լվովի հայկական եկեղեցու ռեստավրատորները արժանացել են «Բյուրեղյա աղյուս» մրցանակին23 դեկտեմբերի 2010 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Լվովի հայկական եկեղեցու ռեստավրատորները ստացել են «Բյուրեղյա աղյուս» պարգևը: Պարգևների են արժանացել վերականգնողական աշխատանքների կատարողներ «Սթելա» ՍՊԸ-ն, «Ուկրզապադպրոեկտռեստավրացիա» նախագծային ինստիտուտը և ներդրող՝ Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանման վարչությունը: Պարգևների հանձնումը կատարվել է Լյուբլինում (Լեհաստան): Ինչպես ասել է պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, «Բյուրեղյա աղյուսը» պարգև է, որը հանձնվում է արդեն 10 տարի շարունակ շինարարության ու վերականգնման ոլորտում լավագույն ներդրման համար ԵՄ արևելյան սահմանի երկու կողմերում: 2010թ. ռեստավրատորները աշխատել են եկեղեցու ֆասադի վերականգնման վրա: Վերականգնվել են նաև պատուհանները, շրջանակները, դարպասները: Հաջորդ տարի նախատեսվում է կատարել բակի բարեկարգման աշխատանքներ, որը միացնում է Հայկական փողոցը Լեսյա Ուկրաինկայի փողոցի հետ, հաղորդում է Analitika.at.ua-ն: Լվովի հայկական եկեղեցին, որ կառուցվել է 14 դարում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |