Ստամբուլում հրատարակվել է «Դասական օսմանյան երաժշտությունն ու հայերը» գիրքը

Ստամբուլում հրատարակվել է «Դասական օսմանյան երաժշտությունն ու հայերը» գիրքը

PanARMENIAN.Net - Ստամբուլում հրատարակվել է Արամ Քերովբյանի «Դասական օսմանյան երաժշտությունն ու հայերը» գիրքը: Գիրքը հրատարակվել է «Ստամբուլ 2010 Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» գործակալության և Ստամբուլի հայերի աջակցությամբ: Ըստ գործակալության գլխավոր քարտուղար Յաշար Կուրտի, «դա շատ կարևոր գիրք է, որը վերադարձնում է մեզ 200 տարի առաջ և ցույց է տալիս թուրքական դասական երաժշտության պատմությունը»:

«Մեր ընդհանուր հայտարարը մշակույթն է, մնացած ամեն ինչը՝ լեզուն, կրոնը, ինքնությունը և ռասան կարևոր չեն: Մեզ առաջարկեցին այս նախագիծը և մենք ընդունեցինք այն»,-ասել է Կուրտը:

Ըստ Արամ Քերովբյանի, որը ծնվել է Ստամբուլում, սակայն արդեն 33 տարի է, ինչ բնակվում է Փարիզում, թուրքական երաժշտության մեջ մեծ է ոչ միայն հայերի, այլ նաև հույների ու հրեաների ավանդը, որոնք բնակվում էին Օսմանյան կայսրությունում: «Թուրքական երաժշտությունը ներառել է տարբեր երաժշտական ոճեր և ավելի է հարստացել դրանից»,-ասել է գրքի հեղինակը, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---