Տիգրան Սարգսյան. «Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ Հրանտ Մաթևոսյանի հետ»

Տիգրան Սարգսյան. «Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ Հրանտ Մաթևոսյանի հետ»

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության,ԳաֆԷսճեան արվեստի կենտրոնի և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որի ընթացքում հնչել են հատվածներ Մաթևոսյանի արձակից` զուգակցվելով երաժշտական դասական կատարումներով, հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հրանտ Մաթևոսյանի մասին հիշողություններով կիսվել է ներկաների հետ նշելով որ իր և գրողի ծանոթությունը կայացել է ուղիղ 20 տարի առաջ` 1990 թվականին Գերագույն խորհրդում։ Վարչապետը ավելացրել է, որ շատ դասեր է քաղել Մաթևոսյանի խորհուրդներից։ «Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ նրա հետ։ Դրանք ինձ համար շատ կարևոր են եղել և ապագայում էլ կլինեն»,-նշել է վարչապետը` ընդգծելով, որ նախապատրաստական աշխատանքների ժամանակ հանձնաժողովը ձգտել է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների կարծիքը։ Գնահատելով հայ արձակի ռահվիրաներից մեկի կերպարը Տիգրան Սարգսյանը նշել է.«Մաթևոսյանը տաղանդաշատ գրող էր, որին կենդանության օրոք ժողովուրդը մեծարեց, արժևորեց նրան։ Դա հաճախ չի լինում, բայց Հրանտ Մաթևոսյանը վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը»։

Այնուհետև տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանին նվիրված կայքի շնորհանդեսը, որից հետո ներկաները դիտել են հայ մեծանուն գրողի կյանքին ու անցած գրական ուղուն նվիրված ֆիլմ։

Երեկոն կազմակերպել են մշակույթի նախարարությունն ու «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---